Հրդեհ` Արտաշատի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել է էլեկտրական վահանակ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։