Հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2-րդ բաժնում կրակ և ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ, թիվ 3-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։