Այսօր՝ հուլիսի 19-ի առավոտյան, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված շենքից տարհանվել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ ու մեծահասակներ, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: