«Հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին»․ Արգիշտի Մեխակյան

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Այսօր հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին՝ նոր պաշտոնում իմ առաքելությունը շարունակելու նախաշեմին։
Շնորհակալություն հայտնեցի թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար։ Վստահեցրեցի, որ նոր պաշտոնում ևս շարունակելու եմ ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը»։

Նշենք, որ Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին։ Արգիշտի Մեխակյանը գլխավորելու է ՔՊ-ի ցուցակը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։