Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Նախկին Հայր Գեղարդ Հովհաննիսյանը հայտարարել է՝ հրաժարվում է «տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից»։

«Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։ Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, ճշմարիտ կյանքի և սուրբ ընթացքի կրող, քարոզիչ։

Սուրբ Հոգու գիտակցված հայհոյությունը իրենց կրծքին առած բոլոր տիրադավները և հավատարմության բարձր կոչումից հրաժարվողները ինձ համար այլևս նզովյալներ, հերձվածողներ և անիծյալներ են։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նվիրված եմ իմ արմատներին, ազգային ավանդույթներին, արժեքներին, հայկական ինքնագիտակցմանն ու հայեցակարգին։

Հավատարիմ և անմնացորդ զավակ եմ Ամենայն Հայոց Հայրապետին, պաշտպան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, զորացման և առաջընթացի։

Ճանաչում և դատապարտում եմ Հայոց Ցեղասպանությունը, Արցախի սրբավայրերի, հայկական հետքի և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար։ Ամեն եղած առիթով, իմ հնարավորության սահմաններում, աջակցելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի վերականգմանը»,- նշել է Գեղարդ Հովհաննիսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։