Հրաժարարականը կապ չունի, նա պետք է դատվի․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ակտիվիստ, կոռուպցիոն բացահայտումներով հայտնի Արթուր Չախոյանին թաղապետարանի ընդունարանում խմբով ծեծած Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել Նոր Նորքի թաղապետի պաշտոնից։ Մալաթիա-Սեպաստա վարչական շրջանի ղեկավարը, որը Տիգրան Տեր -Մարգարյանի կուսակիցն է՝ <<Հանրապետություն>> կուսակցության անդամ, հայտարարել է, որ Տիհրան Տեր-Մարգարյանին պաշտոնից ազատելու դեպքում իրենք ևս հրաժարական են տալու։ Սպասում եմ ձեր հրաժարականներին, թեև դրան չեմ հավատում։ Տիգրան Տեր-Մարգարյանը Չախոյանի ծեծից հետո անմիջապես պետք է հրաժարական տար, սակայն նա ոչ միայն ներողություն չի խնդրել Չախոյանից, այլև իր քստմնելի արարքը ճիշտ է համարել։Հրաժարականը կապ չունի, Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դատվի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։