Search
Close this search box.

Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է, որ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն անակնկալ չեն եղել։

Նա հիշեցրեց ուրբաթ օրը կայացած կառավարության նիստը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դժգոհ է ուժային կառույցներից ու որոշումներ է կայացնելու։

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները նոր չեն, բազմիցս խոսել ենք այս թեմայով։ Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ ու մենք չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջը էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի ու դառնա ինստիտուցիոնալ իրողություն»,- ասաց ՔՊ-ականը։

Նա նշեց, թե պաշտոնանկություններին պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական կամ նախընտրական տեսանկյունից։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների՝ մանդատից հրաժարվելուն՝ Կոնջորյանն ասաց, որ ՔՊ վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ, վարույթը պետք է քննարկվի, որի արդյունքում որոշումների մասին ՔՊ-ն կծանուցի։