Հրազդանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում. 100 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 150 դրամ։
Ինչպես Երևանում, այնպես էլ Հրազդանում տրանսպորտի գնի բարձրացման բեռն առաջին հերթին զգալու է հասարակ քաղաքացին։ Հրազդանում, ցավոք, տրանսպորտն այնքան բարեկարգ վիճակում չէ, որ սակագին բարձրացվի, ավելին՝ Հրազդանի տրանսպորտի ուղեվարձը դեռ պետք է 50 դրամով էլ իջնի։
Հրազդանցիները մեզ հետ զրույցում չեն բացառում, որ համայնքի ղեկավար, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ՔՊ-ական որդին՝ Սևակ Միքայելյանը իր համար նախընտրական տարում կարող է 50 դրամով սուբսիդավորել ուղեվարձը և շահել իր ընտրողի ձայնը՝ հունիսին Նիկոլ Փաշինյանի համար, իսկ տարեվերջին՝ իր համար, իսկ 2027 թվականին խաբված հրազդանցիները ստիպված լինի նորից 150 դրամ վճարել։ Մեզ հետ զրույցում հրազդանցիները չեն բացառում, որ Հրազդանում առաջիկայում սոցիալական բունտ կհասունանա։
ArmLife.am




