Այսօր՝ հունվարի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվել է անձը չպարզված դի։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։




