Երեկ՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները, փրկարարներն ու ոստիկանները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերել են 20-25 տարեկան տղայի դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։




