Հրազդան գետում 20-25 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հրապարակվելուց հետո:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։