Հրավիրում են բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցությունր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի

Շիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

«Հունիսի 29-ին՝ ժամը` 17:00-ին, երեկոյան ժամերգության ավարտից հետո Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում ( Յոթ Վերք) տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Սրբազան Հոր:

Միասնաբար աղոթենք հանուն արդարության, մեր Սրբազան Հոր ազատության և բոլոր նրանց համար, ովքեր արդարության ձայնը գերադասում են լռությունից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։