Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Ոստիկանները պարզում են վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։




