Search
Close this search box.

Հրատապ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ գերիներին ազատ արձակելու պահանջով

Հայրենակիցներ, կոչ եենք անում օգոստոսի 19-ին ժամը 12-00-ին անհապաղ միանալ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ խաղաղ ցույցին:

ՈՒշադրություն՝
Հայ գերիների վերադարձը լրջորեն վտանգված է: COP29-ից հետո Ադրբեջանը կարող է խոչընդոտել նրանց ազատ արձակմանը: Այս մասին միջազգային ահազանգ է հնչում։

Նպատակը՝
Պահանջել ՄԱԿ-ից՝ հրատապ միջամտություն հայ գերիների ազատ արձակման համար:
Կոչ անել վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
Միասին պահանջենք մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը:
Պահանջները նամակով հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանին։

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 077 69-90-41,  Ռուզաննա: