Search
Close this search box.

Հրատապ ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. ՀՃՇ-ն հանդիպում է պահանջում

Please enter a valid URL

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանկի մոտ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբից հանդիպում ենք պահանջելու՝ անհետ կորածների և գերիների հարցը դարձնել այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում Բաքվի պաշտոնյանների հետ առանձին հանդիպման քննարկվելիք թեմա։ Հայ գերիների վերադարձը վտանգված է։

Կհրապարակվեն բոլոր այն պահանջները, որոնք կներկայացվեն Տիկին Ժակոբի հետ հանդիպմանը, այդ թվում այս հարցում քաղաքական ու էներգետիկ շահերի բացառումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է դիտարկել պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո անհետ կորածների ու գերիների հարցը լուծելու համար։

ԽՆդրով մտահոգվող քաղաքացիներին հարվիրում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Հարգանքով՝ Համահայկական Ճակատ Շարժում
Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցություն
Ռուզաննա Ստեփանյան
Հեռ․ 077-69-90-41