ՀՐԱՏԱՊ․ Սկսվել է սողացող կապիտուլյացիայի վերջին փուլը՝ մեր պետության փաստացի լուծարումը

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Եթե 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեր,որ իրեն իշխանության են բերել Արցախը հանձնելու, Գորիս-Կապան ճանապարհը տալու, սարերի ձյունապատ դիրքերը, Սև լիճը տալու , սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնելու համար, ի՞նչ կլիներ իր վիճակը։ Իրականությունն այն է , որ դրսի հզոր կենտրոնների հրահանգով <<նախկին հայրենասեր թալանչիները>> քաղաքական թատրոնով, թավշյա հեղափոխությամբ իշխանությունը, Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ սկուտեղի վրա նվիրեցին << հեղափոխական կապիտուլյանտ թալանչիներին>>, որ այս ամենն իրականություն դառնա։ 2020թ․ նոյեմբերի 9-ին մի շաբաթ իշխանությունն ընկած էր փողոցում, սակայն իրենց ազգի փրկիչներ ներկայացնողները փոխանակ իշխանությունը վերցնեն, դրսի հրահանգով խաղաղացրին ժողովրդին, նախապատրաստեցին 2021թ․ հունիսի 8-ի ԱԺ ընտրություներում ՔՊ-ի հաղթանակը։ Արտգործանախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է․ <<Սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը>>։ Դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ սա նշանակում է , որ ՀՀ-ի անունից հանդես եկողները միջանցք են տալիս մեծ Թուրանի համար։ Այդ միջանցքը, կամ ՝ ճանապարհը կկոչեն հայ-ամերիկյան, թե չեն կոչի, ոչինչ չի փոխվելու, այդտեղ Հայաստանը սահմանապահ, մաքսային հսկողություն չի իրականացնելու, կլինեն ավտոճանապարհներ, էլեկտրական բարձրավոլտ գծեր, գազամուղներ։ Սկսվել է սողացող կապիտուլյացիայի վերջին փուլը՝ մեր պետության փաստացի լուծարումը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։