Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում կան բերման ենթարկվածներ։ Քիչ առաջ` Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, խաղաղ ցույցի մասնակիցներին անհասկանալի պատճառով բերման են ենթարկել։ Փաստաբաններն այս պահին պարզում են, թե բերման ենթարկվածներին ոստիկանության որ բաժիններ են տեղափոխել։ Պատճառը եղել է այն, որ մարդկանց թույլ չեն տվել անցնել լուսացույցի մոտով, և փաստորեն Սամվել Կարապետյանին աջակցելու եկած քաղաքացիներին՝ փողոցն անցնելու համար բերման են ենթարկել։





