Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է` փորձել են առևանգել արցախցի իր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս որդուն: Երբ երեխան իր բնակության վայրից դուրս է եկել, որ գնա պարապմունքի, շքամուտքի մոտ նրան է մոտեցել մի մեքենա, մեջից դուրս է եկել վարորդն ու փորձել երեխային համոզելով նստեցնել մեքենա: Վարորդն ասել է, թե մայրը տեղյակ է, իրենք գնալու են քաղցրավենիքներ գնելու, հաճելի օր անցկացնելու: Երեխային ամեն ինչ կասկածելի է թվացել, նա փախուստի է դիմել, մեքենան նրան հետապնդել է, բայց երեխային հաջողվել է փախչել տեսադաշտից: Նա զանգել է ծնողներին, որոնք դիմել են իրավապահներին: Վերջիններն առաջին օրը ոչինչ չեն ձեռնարկել` պատճառաբանելով ոչ աշխատանքային օրով: Այնուհետև ասլել են, թե տեղամասային տեսուչը դրանով կզբաղվի: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի 7 պորտին մի քանի ժամում կանչեցին ոստիկանություն»,- ահազանգում է Ռոմեն Երիցյանը:




