ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում կալանավորված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է․ Վիճակը ծանր է

Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի (ծնված՝ 1955 թ.) առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նկատվել է շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր։ Նա հոսպիտալացվել է, գրում է APA-ն։

Նշվում է, որ նրան նախնական բուժօգնություն են ցուցաբերել արդարադատության նախարարության բժշկության գլխավոր վարչության բուժսանիտարական ծառայության բժիշկները, որից հետո նա շտապ տեղափոխվել է նույն նախարարության բուժհաստատություն, որտեղ նրան ցուցաբերվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ։

«Սակայն, քանի որ առողջական վիճակի էական բարելավում չի արձանագրվել, նրան տեղափոխել են համապատասխան պետական բժշկական հաստատություն՝ ավելի որակյալ բուժօգնության համար»,–ասվում է հրապարակման մեջ։

Նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ բուժումը շարունակվում է։

Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը, անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի դատարանի որոշմանը, նշել էր, որ դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։