Դերասանուհի Անահիտ Մանուկյանն անդրադարձել է Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին ու նշել` հավատում է հրաշքին, որ երեխան կգտնվի:
«Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով: Այն, ինչ անբացատրելի է մարդու կողմից՝ կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա:
Չգիտեմ՝ ինչու այսօր էմոցիաներս պիկին հասան, ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք-խնդրանք հղենք Աստծուն…հրաշքներ լինում են:
Ծառայողներից մինչև կամավոր, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է Անահիտը: