«Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները, որոնց արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս։
Մասնավորապես՝ 2024 թվականին, Բաղյան 2/5 հասցեում շուկայի կառուցման աշխատանքների մեկնարկի փուլում, ինձ տրամադրված պաշտոնական գրությամբ նշվել էր, որ առկա է շինարարական թույլտվություն։ Սակայն մեկ տարի անց, երբ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ նշված շինությունը կառուցվել է ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության։
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի ինքնակամ զավթմամբ կառուցված նշված շուկայի օրինականացման վերաբերյալ ներկայացված դիմումը մերժվել է։ Միևնույն ժամանակ, ինքնակամ շինության սեփականատերը չի դիմել դատարան՝ տվյալ շինության օրինականացման կամ որևէ իրավական ընթացք տալու նպատակով։
Հետևաբար որևէ դատական գործընթաց գոյություն չունի, և իրավական հիմք չկա պնդելու կամ պատճառաբանելու, թե առկա դատական վարույթի պատճառով հնարավոր չէ իրականացնել համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինության ապամոնտաժումը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։