«Հրապարակ». Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում․ ինչպես անել, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով եւ 10 տիրադավներով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս եւ մեկ քահանա։

Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հոգեւոր թեւը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։