«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաեւ դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։

Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին՝ ինչ-որ ՀԿ-ների անունից, հընթացս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։

Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաեւ Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։