«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։

Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դ․ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում դրոշի վրա:

Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։