Search
Close this search box.

«Հրապարակ». Թիմակիցներից ո՞ւմ կզոhաբերի Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արեւմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։

Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին եւ ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արեւմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել նաեւ գործող պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների, արտերկրում գնվող նրանց տների եւ բանկերում դրվող գումարների վերաբերյալ ու դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին, որոնց որոշ մասն անցած տարիներին պարբերաբար հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ՀՀ իրավապահների քննության առարկան չեն դարձել։

Ուստի չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել, որպեսզի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախկին-ներկա չի ճանաչում։ Իսկ թիմակիցներին էլ բացատրի, որ սա Արեւմուտքի պահանջն է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում