«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։

Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերեւս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ-տեղապահ նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սեւոյանին, որը նաեւ ԵԿՄ անդամ է։ Սեւոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սեւոյանի նշանակումից օրեր անց։

Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված, ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ, ինչպես ասում են, «ծանոթանա օբյեկտին»։ Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում մղած «մարտերից» հետո, մեղադրել է Արամ Սարգսյանին, թե՝ ձեր պատճառով ընդդիմությունն ինձ է մեղադրում, եւ հորդորել է քայլեր ձեռնարկել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։