«Հրապարակ». Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել

«Հրապարակ»ը գրում է․ «Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով:
Մենք տեղեկացանք, որ Իսկանդարյանի հայցը վարույթ է ընդունվել։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ սպասում են նիստի օրը նշանակվի։

Հարցին, թե «Օպելի» քանի՞ վարորդ են նման հայց ներկայացրել և արդյոք նրանց հայցը ևս ընդունվե՞լ է, պատասխանեց․ «Մեզ դիմել են բազմաթիվ վարորդներ, բայց ինֆորմացիա չունենք, թե քանիսն են դիմել դատարան»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։