«Հրապարակ». Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում

«Հրապարակ» թերթը գրում «Օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում: Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել:

Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին և տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ի՞նչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճի՞շտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ «Անկեղծ ասած` ես դուրս եմ էդ թեմաներից: Եկեք՝ իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգևորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ: Եթե չհարգեն, նրա պատարագներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են»»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։