«Հրապարակ». Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Միքայել եւ Բագրատ սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել։

Դատախազներ Հայկ Հովհաննիսյանը եւ Վահան Հարությունյանը, որոնք դատարաններում պաշտպանում են բարձրաստիճան հոգեւորականների մեղադրանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում բարձր պաշտոնի․ Հայկ Հովհաննիսյանը՝ վարչության պետ, Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։

Նշենք, որ վերջինս նաեւ ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է։ Նա վերջին նիստում դատարանին համոզում էր՝ լուրջ հիվանդություններ ունեցող Հակոբյանին ազատ չարձակել։

Այս վարչությունը նախկինում գլխավորել է Արմեն Փանոսյանը, որը Վարդապետյանի որոշմամբ տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։