Search
Close this search box.

«Հրապարակ». Շքեղ «Վոլվո»-ներ՝ «համեստ» իշխանականներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենա: Պայմանագրում նշված է՝ 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ: Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչի վրա պետբյուջեից ահռելի դրամական միջոցներ են ծախսում:

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած պադավատապետության մասին եւ օրինակներ բերում տարբեր երկրներից, թե կառավարությունները քանի ծառայողական ավտոմեքենայով են յոլա գնում: Հիմա իրենք զբաղված են միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով:

Նրանցից հետ չեն մնում նաեւ համայնքային ՔՊ-ականները, օրինակ՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երեւանի քաղաքապետարանն էլ է ձեռք բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում