«Հրապարակ». Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց:

Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ ՀԷՑ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ Եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։

Նշենք, որ այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը երեկ են մեկնարկել եւ կարող են երկու շաբաթ ձգվել՝ օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն պրծնելու, արտահերթ նիստեր էլ են հրավիրվելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։