«Հրապարակ». ՔՊ–ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։

Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։

Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում:

Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել եւ ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչեւ կեսգիշեր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։