«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։
ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին, ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի գոնե մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։ Ներքին քննարկումներում նախագծի ընդունման փաստարկն այն է, որ, այսպես թե այնպես, հարուստներն ազատում են իրենց որդիներին, հետեւաբար՝ պետք է գումար սահմանել, որ օրենքով ազատվեն եւ բյուջեն լցնեն։
Այսինքն, փոխանակ արատավոր երեւույթը վերացնեն, օրենքով թույլատրում են` մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում