«Հրապարակ». ՔՊ–ում Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա

«Հրապարակ» թերթը գրում է. «2015 թ․ Սահմանադրությամբ, ԱԺ-ում պարտադիր է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայությունը: Ընտրական օրենսգրքում սահմանել են, որ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»:

Ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու, երկրորդը` ազգային փոքրամասնություններինը: Նույն կետն ասում է․ «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից… երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ, եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ԱԺ։ Բաքոյանը ներկայում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում եւ տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊ-ականից առավել «կաթոլիկ է», եւ բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։