«Հրապարակ». ՔՊ–ում կարծես գտել են նոր կարգախոս

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։

Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն:

Թե ինչ տեսք ու ձեւակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում: Սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։