«Հրապարակ». ՔՊ-ն Վաղարշապատում ներքին հարցում է անցկացրել. Ի՞նչ արդյունք է ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՔՊ-ն Վաղարշապատում ներքին հարցում է անցկացրել նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և, մեղմ ասած, ոգևորիչ արդյունքներ չի գրանցել։ Չնայած, ըստ իշխանական հարցման արդյունքների, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն առաջին հորիզոնականում է, և դա բնական է, հաշվի առնելով, թե վարչական ինչ ռեսուրս է օգտագործվում ընտրությունների նախաշեմին, սակայն Մեխակյանի վարկանիշը չի ձգում 50-ի, իսկ նրան մի քիչ զիջում է Սևակ Խաչատրյանը, երրորդ տեղում ևս արմատական ընդդիմության ներկայացուցիչն է՝ «Մայր Հայաստան»-ի թեկնածուն, որը Խոյի վարչական ղեկավար է եղել և լայն կապեր ունի։

Այսինքն` մեծ է հավանականությունը, որ Էջմիածնում ևս կրկնվելու է Գյումրու սցենարը, և հետընտրական փուլում ընդդիմադիր դաշինք է ձևավորվելու, որի արդյունքում ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն։ Մեզ ասացին, որ վարկանիշը բարձրացնելու նպատակով ՔՊ-ում անգամ որոշ խորամանկությունների են դիմել` ամենասկզբում իրենց պաստառների վրա մեծ տառերով նշվում էր կուսակցության անունը՝ «Քաղաքացիական պայմանագիր», հիմա մնացել է փոքրիկ ձեռքսեղմման լոգոն, փոխարենը մեծ տառերով գրվում է «Մեխակյան»։»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։