«Հրապարակ». ՔՊ–ն «քցեց» «եվրաքվեին»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։

Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին «Եվրաքվեի» ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաեւ այլ գործողություններ՝ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ երկու ամիս է՝ օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։

Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել: Երկրորդ ընթերցմամբ էլ, հավանաբար, չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ` հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս:

Այն ժամանակ արդարացան, թե ձեւական թուղթ ենք ընդունում` 60 հազար քաղաքացի է ստորագրել: Բայց դրսում, ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է: Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։