«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լեւոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին երեկ հարցրինք` ինքն է՞լ է առաջադրվել։ Ասաց, որ չի շտապում` դեռ չի առաջադրվել: Ասում են՝ ցանկություն չունեք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։

Ավելի ուշ մեզ ասացին, որ Գ. Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի՝ իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն․ ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ:

Բացի դա, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։

Մեզ ասացին, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։