«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատեհ առիթներով վստահեցնում են, որ ՔՊ-ում թեւեր եւ ճյուղեր չկան` հաշտ-համերաշխ թիմ են, սակայն իրականությունն այլ է։ Շաբաթ օրը Փաշինյանը Սյունիքում մասնակցել էր նաեւ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը․ նկարչի որդին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է։
Սակայն միջոցառմանը ներկա չէր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը չնայած օդանավակայանում դիմավորել էր Փաշինյանին, սակայն նրա հետ չէր գնացել բացմանը, քանի որ, ըստ լուրերի, պատգամավորը նրան չէր հրավիրել հոր թանգարանի բացմանը։
Երեկ Դանիելյանին հարցրինք այդ մասին, նա չպատասխանեց մեր հարցին` հրավիրե՞լ էր արդյոք մարզպետին։ Իսկ միջոցառմանը ներկա էին անգամ համայնքապետերը՝ Գեւորգ Փարսյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը։
Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ Դանիելյանն աչք ունի մարզպետի աթոռի վրա եւ իր հովանավոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով փորձում է հասնել դրան․ նրա ու գործող մարզպետի հարաբերությունները լարված են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում