«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նոյեմբերի 1-ից ՔՊ-ականները սկսել են առաջադրվել 2026 թ․ ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, եւ այն մեկ ամիս կձգվի, սակայն մեկնարկից մեկ շաբաթ անց թեկնածուների մեծ հոսք չի նկատվում։ Առաջադրումների մասին մեզ հստակ թիվ չասացին, սակայն փոխանցեցին, որ ՔՊ-ում այժմ ակտիվ ճշգրտումների փուլ է։
Շարքայինները վերեւներից փորձում են հասկանալ՝ որքան է իրենց շանսը, իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ամեն բան կանխորոշված է, եւ սա ձեւական փուլ է՝ ընդգրկվելու են նրանք, ում Փաշինյանն է ուզում։
Բանն այն է, որ թեկնածուներին պետք է ընտրի համաժողովը, որը գումարվելու է գարնանը։ Իսկ ՔՊ հերթական համագումարի ժամանակ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությունները ցույց տվեցին, որ անգամ էլեկտրոնային հաշվարկի ժամանակ կարող են տեխնիկական խնդիրներ «ծագել»՝ մի ձայնը մի քանի անգամ կարող են հաշվարկել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




