«Հրապարակ». ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, և հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ և 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, և ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն և ով որ տեղը պետք է զբաղեցնի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։