«Հրապարակ». Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում:

Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են նաեւ Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը` Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, եւ տարեց մայրը:

Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար` նախաքննության մարմինը թույլատրել է, եւ Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել:

Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ եւ Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։