«Հրապարակ». Քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «զբաղվել» քաղաքական հակառակորդներով՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությամբ։

Իշխանության թիրախում այժմ հատկապես Գագիկ Ծառուկյանն է, մեզ ասացին, որ նրա դեմ տարբեր օղակներից փորձում են ցուցմունքներ կորզել, այս նպատակով էլ օրերս ձերբակալեցին նաեւ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով։

Այլ ընդդիմադիրների ուղղությամբ էլ են աշխատում, չի բացառվում, որ ԱԺ նոր նստաշրջանը սկսելուն պես դատախազը գա Իշխան Սաղաթելյանի եւ Գառնիկ Դանիելյանի հետեւից՝ շինծու ահաբեկչության գործով, որով կալանավորված են Բագրատ սրբազանն ու շատերը։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ նոր հնարավոր հետապնդումների պատճառը թերեւս առաջիկա ընտրական գործընթացներն են, արդեն հայտնի է, որ Փաշինյանը բացել է արտահերթի «պանդորայի արկղը», եթե անգամ արտահերթի էլ չգնա, մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։