«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը:
Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, Հակոբյանի քավորն է:
Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն: Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր-սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն:
ՊԵԿ-ից պատմեցին նաեւ, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում, նա յուրայիններով է շրջապատել իրեն և սև ու սպիտակի տամաբանությամբ է կառավարում վարչությունը: Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում և վայելում պաշտոնը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում