«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարը մեկուսացել է աշխատակիցներից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։

Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ sms հաղորդագրությամբ, առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։