«Հրապարակ». Պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել

Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգեւոր դասին, սակայն պարզվում է՝ հոգեւորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլեւ պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։

ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգեւորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաեւ անձնական մտերմություն է ունեցել։

Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի եւ նրա թիմի նկատմամբ, որը լռում է եւ հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։