«Հրապարակ». Պաշտպանության նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին, պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված՝ հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, անգամ ամենաչեզոք` Պնախարար Սուրեն Պապիկյանը: ՊՆ-ում ուղղակի ապշած են նրա պահվածքից։

Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն-տեսագրությունն էր տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, և գրել էր. «Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետևողական աշխատանքին և հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ, վստահաբար, դուր չի գա»:

ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։ Դիցուք, օրերս Արարատի զորամասում ծառայություն իրականացնելիս հանկարծամահ է եղել մոտ 40 տարեկան գումարտակի հրամանատար` սրտի կանգ է գրանցվել, կյանքը փրկել չի հաջողվել։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ վստահեցրեց, որ ծառայություն իրականացնելիս չի պատահել դեպքը. «Ժամկետային զինծառայող չէ, սպա է եղել, մահվան դեպքը շաբաթներ առաջ է եղել, դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով մահվան դեպք, ինչի առնչությամբ, ինչպես բոլորին հայտնի է, ՊՆ-ն պաշտոնական իրազեկում չի կատարում»։

Բայց օրեր առաջ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին էլ ՊՆ-ն կցկտուր հաղորդագրություն տարածեց՝ վարժական հավաքի ընթացքում արձանագրվել է դանակահարման դեպք, մինչդեռ միջադեպը տեղի էր ունեցել դիրքերում՝ սահման պահելիս»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։