«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, պարզվում է, ամեն երկրորդը հավակնել է աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ վարչության անդամ առաջադրվել, սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգնեն տեղները»` ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում:

Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ՔՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա: Այսինքն՝ 1 տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու: Թեեւ շատերը հասկանում են, որ դա էլ է ձեւական՝ ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։