«Հրապարակ». Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը։ Բացահայտ արշավը, հոգեւորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է Եկեղեցին ներսից «կազմաքանդել»։ Որոշ տեղեկություններով՝ հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։

Բացի այդ՝ ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուհագեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթելել կաթողիկոսի դեմ։ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարանը վեհափառից ազատելու մտքից, եւ վերջերս ԱԺ-ում ասաց, որ ինքը Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում» են անելու, որը կլինի այդ գործընթացի «կուլմինացիան». «մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»։

Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ` էլ եկեղեցու դեմ տարած «հաղթանակով» հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։