«Հրապարակ». Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։

Խոսքը փետրվարի 12-15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է։

Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը:

Փորձում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել եւ պաշտոնի խոստումներով պահել իր մոտ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծ բան չէ, բայց Արշակյանին տեսադաշտում պահելու համար բավարար է: Նա հետեւելու է ՔՊ քվեարկության ընթացքին, հաշվելու է ամեն մեկի ձայնը եւ հրապարակելու է արդյունքները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։